Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 21:33 15-07-2021

ԱՄՆ-ում առևանգված կինը փրկվել է՝ զուգարաններում օգնություն խնդրող գրություններ թողնելու շնորհիվ

Փենսիլվանիայում առևանգված կինը փրկվել է գերությունից այն բանից հետո, երբ երկու հանրային զուգարաններում թողել է օգնություն խնդրող գրառումներ: Այս մասին հաղորդում է Daily Mail- ը:

Պարբերականի համաձայն, նա իր առաջին գրառումը թողել է Walmart սուպերմարկետի զուգարանում հուլիսի 8-ին, որտեղ գրել է, որ իր նախկին սիրեցյալ Քորի Բրյուերը պահում է իր կամքին հակառակ և սեռական և ֆիզիկական բռնության է ենթարկում:

Կինը պատմել է, որ Բրյուերի մոտ դանակ կա և խնդրել է ինչ-որ մեկին զանգահարել 911 հեռախոսահամարով՝ նկարագրելով իրեն առևանգողի մեքենան և տալով այն տան հասցեն, որտեղ նա գտնվում էր մի քանի ամիս:

Երկու օր անց նման բովանդակությամբ մեկ այլ գրություն է հայտնվել, Միլ-Ռանի Fallingwater թանգարանի զուգարանի հայելու մոտ: Այն ավարտվում էր «Եթե ես չփրկվեմ, ասացեք իմ ընտանիքին, որ ես սիրում եմ նրանց» արտահայտությամբ:

Այնուհետ ոստիկանությանը հաջողվել է խուզարկության թույլտվություն ստանալ: Նրանք շրջափակել են Բրյուերի տունը, փրկել կնոջը և ձերբակալել առևանգողին:

Աղջիկը ոստիկանությանը հայտնել է, որ տղամարդը վերցրել է իր հեռախոսը և բռնաբարել է իրեն, ինչպես նաև սպառնացել է սպանել իրեն ու իր երեխաներին, եթե նա փորձի հեռանալ: Կինը պնդել է նաև, որ նա իր կամքին հակառակ մերկ լուսանկարել է իրեն ու դանակով կտրել իր ոտքը:

Բրյուերն այժմ բանտում է և պետք է դատարան ներկայանա հուլիսի 22-ին՝ նախնական դատական ​​նիստին: