Ներքին 2 տարի առաջ - 23:00 23-12-2023

Մեր վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանի շնորհիվ ենք փրկվել մենք․ մարտակերտցի

Արցախյան պատերազմում նահատակված հերոսների մասին հազարավոր տողեր են գրվել ու դեռ պիտի գրվեն։ Արցախյան բռնի տեղահանումից երեք ամիս է անցել։ Մեր շրջապատում շատ են նաև կենդանի հերոսները, որոնց անցած փառահեղ ուղու մասին պարտավոր ենք բոլորս իմանալ։ Տղաներ, ովքեր մեր շարքերում են, ամենօրյա մեր տեսադաշտում, բայց նաև՝ «ստվերում»։

Այդ տղաների մարտական և հոգեբանական պատրաստվածության շնորհիվ՝ արցախյան վերջին գեհենից հազարավոր ընտանիքներ են փրկվել։ Այդ տղաներից մեկն էլ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանն է։

«Ուզում եմ հակիրճ խոսել Մարտակերտի կենդանի լեգենդներից մեկի՝ Արսեն Ավանեսյանի մասին , ով երբեք էլ չի ցանկացել իր կատարած սխրանքների և հերոսական արարքների մասին բարձրաձայնել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է մարտակերտցի Արտյոմ Աթաբեկյանը, ում հավաստմամբ՝ հենց իրենց վարչակազմի ղեկավար Արսենի շնորհիվ է փրկվել Մարտակերտի ժողովուրդը։

«Արսեն Ավանեսյանը առաջիններից մեկն էր, ով 2020 թ. պատերազմը սկսելուն պես, իր մարտական ընկերների հետ, հայրենիքի կանչով հասավ առաջնագիծ: Նա ամենուր էր՝ Մարտակերտից մինչև Մարտունի, Կարմիր շուկա։ Ցավոք, 44-օրյայի ժամանակ ոչ միայն Արսենը ծանր վիրավորում ստացավ, այլև՝ կորցրեց տղաներից շատերին, ինչն էլ պատճառ դարձավ շարունակելու պայքարի ճանապարհը»,- ասում է Արտյոմը։

Արսեն Ավանեսյանը 2020 թվականի պատերազմից հետո նշանակվեց Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար, համաքաղաքացիների խոսքով՝ մինչև վերջ հավատարիմ մնալով իր մաքուր և անձնվեր տեսակին։ Հմուտ ղեկավարը, նախօրոք գիտակցելով Արցախում տիրող իրավիճակը, կահավորեց բոլոր նկուղները, որ պատրաստ լինի, հանկարծ իրավիճակ փոխվելու դեպքում խաղաղ բնակչությունը կարողանա պատսպարվել թշնամու ռումբերից։

«Սեպտեմբերի 19-ին, երբ սկսեց պատերազմը, Արսենը ոչ միայն կարողացավ ժամերի ընթացքում նկուղներում տեղավորել խաղաղ բնակչությանը, այլև՝ մի քանի օր անց, կազմակերպված ձևով տարհանեց մարդկանց։ Նա նախօրոք հայթայթած վառելիքով ապահովեց մոտ 1500 ավտոմեքենաների վարորդների, որպեսզի հրամանի դեպքում կարողանան տարհանել ժողովրդին, իսկ արդեն սեպտեմբերի 23-ի տարհանման օրը, ստեղծեց խմբեր, որպեսզի Մարտակերտի բոլոր տները և նկուղները ստուգվեն, որ ոչ մի մարդ չմնա, անկողնային քաղաքացիներին, ծերերին և մանուկներին պարտադիր կերպով տարհանեն»,- հպարտությամբ է իր համայնքի ղեկավարի մասին պատմում մեր զրուցակիցը,ում խոսքով՝ իրենց վարչակազմի ղեկավարն անգամ այդ օրհասական պահին բանակցություններ է վարել ՌԴ խաղաղապահների հետ , որպեսզի շրջափակման մեջ մնացած բոլոր դիրքապահ տղաներին շրջափակումից հանեն և միացնեն տարահանվող քաղաքացիներին։

Օգտվելով առիթից, Արտյոմ Աթաբեկյանն ուզում է ողջ մարտակերտցիների անունից շնորհակալություն հայտնել Արսեն Ավանեսյանին, ում հմտության ու կազմակերպչական ձիրքի շնորհիվ Մարտակերտի խաղաղ բնակչությունն այս պատերազմում ամենաքիչն է կորուստ կրել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից