Արտաքին 5 տարի առաջ - 12:53 12-07-2021

Կուբայում հակակառավարական զանգվածային ցույցեր են տեղի ունեցել

Կուբայում կիրակի՝ հուլիսի 11-ին, բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել ընդդեմ կոմունիստական կառավարության և բռնապետության: Ըստ Reuters-ի՝ հազարավոր կուբացիներ դուրս են եկել Հավանայի և ուրիշ քաղաքների փողոցներ: Նրանք, հակակառավարական կարգախոսներ վանկարկելով, պահանջել են նախագահի հրաժարականը և համավարակի դեմ պայքարի ավելի վճռական միջոցներ:

Ցուցարարները կոչ են արել բնակչությանն ապահովել պատվաստանյութերով, սննդամթերքով ու դեղերով, դադարեցնել էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումները: Ցուցարարների կարգախոսներից էին «Կորչի բռնապետությունը» և «Մենք չենք վախենում», հայտնում է AFP-ն: Հավանայի փողոցներում նկատել են ուժային կառույցների՝ գնդացիրներով զինված մեքենաներ, հայտնում է Reuters-ը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից