Ներքին 5 տարի առաջ - 18:52 10-07-2021

Հադրութի շրջանից հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատը հայտնաբերել է ևս 3 հայ զինծառայողի (ռազմագործողության մասնակից` կամավոր, պահեստազորային) աճյուն։

Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Ամենից շատ դիտված