Ջրականի շրջանից hայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն․ Արցախի ԱԻՊԾ
copy image url

Ջրականի շրջանից hայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն․ Արցախի ԱԻՊԾ

Ներքին 3 տարի առաջ - 20:43 23-11-2021

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները մեկ ջոկատով իրականացրել են Արցախի օկուպացված հարավային թևում` Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
Հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում տարհանվել է ընդհանուր 1700 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։