Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:00 02-07-2021

Վարանդայի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն․ Արցախի ԱԻՊԾ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ զոհված զինծառայողների աճյունների որոնումները Մատաղիսում այսօր արդյունք չեն տվել, իսկ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։

Նրա ինքնությունը պարզ չէ. կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Այսպես, զինադադարից հետո Արցախի օկուպացված տարածքներից մինչ օրս տարհանվել է 1591 աճյուն։

Ամենից շատ դիտված