Ուղիղ եթեր
Ինչպես ոչնչացնել սեփական պետությունը․ ուղեցույց Հայաստանից
copy image url

Ինչպես ոչնչացնել սեփական պետությունը․ ուղեցույց Հայաստանից

Միտք 3 տարի առաջ - 20:59 09-07-2021

Կարևորը այն չէ, թե ո՞ր պետության աջակցությամբ ես սկսում 2018-ի հեղափոխություն կոչվող քաղ. բեմականացումը, կարևորը այն է, թե ո՞ր պետությունն է այդ՝ ուրիշի սկսած ցիկլն ավարտին հասցնելու։

Փաստացիորեն 2018-ի հեղափոխությամբ խնդիր էր դրված դուրս գալ ՌԴ-ի ազդեցության գոտուց, սակայն արդյունքում որպես պետություն էլ ավելի աննախադեպ ծավալով մտանք ռուսական ազդեցության դաշտ։ Իհարկե, մի կարևոր խնդիր ու առաքելություն այս ընթացքում, այնուամենայնիվ, երիտհեղափոխականները լուծեցին․ դա ռեգիոնում ՀՀ-ի պատճառով ու նաև ուղղակիորեն ՀՀ-ի հետ կապված խնդիրներն ամեն գնով ՌԴ-ի գրպանը գցելն էր, ինչը, փաստորեն, ստացվեց։

Այս գործառույթը պատվիրակված էր երիտհեղափոխականների էլիտայի մի շատ կոնկրետ շրջանակի, որն իր՝ տարիներ ձգվող հանրային գործունեությամբ արձանագրել էր հակառուսականության նկատմամբ իր պրոֆեսիոնալ, խոր ու համապարփակ հմտությունները։ Նրանք այս անգամ արդեն պետության որոշումներ ընդունողների կարգավիճակում այդ առաքելությունը փորձեցին «պատվով» կատարել՝ Հայաստանը հասցնելով գոյաբանական կաթվածի։

Երբ ՌԴ-ի հետ գործընկերային-դաշնակցային հարաբերությունների հետևողական ու նաև հրապարակային փչացման գործող իշխանությունների քայլերն ու նրանց՝ այլ կենտրոններից ուղղորդելի վարքը հանգեցնում են նրան, որ ինչ-որ մի փուլից հետո սեփական իշխանությունը պահպանելու համար հեղափոխական իշխանությունները ստիպված սուրհանդակ են ուղարկում Մոսկվա՝ առաջարկելով անգամ մտնել ՌԴ-Բելառուս միություն, խնդրում, որ ՀՀ-ի սահմանների անվտանգությունը ռուսներն ապահովեն, որ պատրաստ են զիջել Ադրբեջանին մի շարք տարածքներ, դա նշանակում է, որ պետությունը, որպես այդպիսին, ապագա այլևս չունի։ Սա մեծ հաշվով հանգեցնում է նրան, որ դու՝ որպես պետություն, դառնաս քաղաքական տարածք, գաղութ, ռեզերվացիա, քանի որ կորցնում ես պետության հետ կապված բովանդակային որևէ ատրիբուտ ու ամենակարևորը՝ քո ինքնիշխանության՝ գոնե նախկինում ունեցած մակարդակը։

Դու՝ որպես պետություն, դառնում ես քաղաքական մանրադրամ, որով ռեգիոնալ հարցերում վճարում են ազգային շահի պատկերացում ունեցող քեզ սահմանակից ու ռեգիոնալ հարևաններն իրենց պետական շահերի սպասարկման, նոր՝ առավել մրցունակ դիրքերի հասնելու բազմաքայլ գործարքների ժամանակ։

Սա մոտավորապես այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՀՀ-ի վերջին երեք տարիների արտաքին քաղաքականության, գործընկեր երկների ու հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլի մասին։

Հայաստանն ու նրա գործընկերների հետ հարաբերությունները նման վիճակի հասցնելու համար, իհարկե, բացառիկ «տաղանդ» էր պետք, սակայն գուցե դա ոչ թե ապաշնորության, այլ հետևողական ու պլանավորած քայլերի՞ ամբողջականություն էր։ Միգուցե հակառուսական խաղն ինչ-որ մի փուլից սխա՞լ գնաց, ինչպես տարիներ առաջ, օրինակ, 2005 թ․ Ղրղզսատանում՝ «կակաչների հեղափոխության» ժամանակ, երբ աշխարհաքաղաքական մի բևեռը սկսեց «գունավոր» հեղափոխությունը, իսկ նրան հակադիր մյուսը բևեռն այն ավարտին հասցրեց։

Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք ու ամենից կարևորը՝ ունենք ՀՀ քաղաքացու՝ հունիսի 20-ի այս ամենի գնահատականը, որի համաձայն՝ ամեն բան նորմալ է, որևէ խնդիր չկա, ուստի «ապագա կա», այնպես որ՝ «բարի վայելում» նոր ձախողումներ․․․

Ալեն Ղևոնդյան

Ամենից շատ դիտված

16:00 Աշխարհում կա միայն 4 երկիր, որտեղ բաշխիչ ցանցերը մասնավոր են, և նրանցից միայն ՀՀ–ում է, որ կա մոնոպոլիա
15:00 Մարտի 1-ի գիշերը Փաշինյանը մեր տան դուռը թակեց․ առավոտ շուտ վազել եմ հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա
14:00 Միջանցքը կվերցնեն էլ, կշահագործեն էլ․ Էրդողանը Փաշինյանին «փշի-փշի» է անում
15:42 Վարորդը ծեծել և ավտոբուսից դուրս է շպրտել դպրոցական աղջկան՝ գումարը չվճարելու պատճառով
13:02 Գերագույն սրբապիղծը փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը
22:00 4 անշարժ գույք, 2 մեքենա, 5․4 մլն կանխիկ, 24․7 մլն եկամուտ․ Դավիթ Խուդաթյանի և նրա ընտանիքի ունեցվածքը
23:01 Պուշկինյան ոլորաններում բախվել են 2 «Mercedes», կա 6 վիրավոր
11:35 Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը․ Աննա Մկրտչյան
14:30 Փաշինյանի կնիկն օրը 6000 դոլար ա ծախսում, բայց թոշակառուն հացի փող չունի. բագրատաշենցի
20:36 Հերթը հասավ «Նոր Զովք»-ին. ապամոնտաժել են օրերս կառուցված սուպերմարկետը