Արտաքին 5 տարի առաջ - 15:25 07-07-2021

Պակիստանն ու Ադրբեջանը կարող են ՀԱՊԿ գործընկերոջ կարգավիճակ ստանալ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը (ՀԱՊԿ ԽՎ) նախատեսում է ստեղծել ՀԱՊԿ գործընկեր պետությունների ինստիտուտ ՀԱՊԿ ԽՎ-ի գծով, որը կստանա խորհրդակցական ձայնի իրավունք, հինգշաբթի ասել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:

«Առաջարկվում է քննարկել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի համար գործընկերության նոր ինստիտուտ ստեղծելու հարցը: Գործընկերները իրավունք կունենան խորհրդակցական ձայներ ունենալու, մասնակցելու փաստաթղթերի պատրաստմանը և կոլեկտիվ որոշումների մշակմանը»,- ասել է նա Կազմակերպության խորհրդի նիստին:

Նրա խոսքով, նոր կարգավիճակի ի հայտ գալը մեծ նշանակություն ունի Վեհաժողովի աշխատանքի արդյունավետության բարձրացման, դրա բաց լինելու համար:

«Ավելին, մի շարք պետություններ շահագրգռված են համագործակցել ՀԱՊԿ ԽՎ շրջանակներում: Այս առումով դիտորդների և գործընկերների կարգավիճակների տրամադրումը ՀԱՊԿ-ում լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում ակտիվացնելու միջխորհրդարանական փոխգործակցությունը երկրների և միջազգային կազմակերպությունների հետ, որոնք համակարծիք են մեր սկզբունքների հետ»,- ասել է ռուս քաղաքական գործիչը:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱՊՀ հարցերով Դումայի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը նշել է, որ շատ երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում նոր ձևաչափի նկատմամբ, բայց դրանցից միայն երկուսին է նշել ՝ Ադրբեջանին և Պակիստանին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ