Արտաքին 5 տարի առաջ - 12:27 07-07-2021

Խաղեր մի երկրում, որտեղ մարդու իրավունքներն առ ոչինչ են. գերմանախոս մամուլ

Գերմանական հայտնի սպորտային հանդեսը՝ Sportschau-ն, անդրադարձել է Բաքվում կազմակերպված Եվրո2020-ի խաղերին:

Հոդվածագիրը նշում է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը բռնապետ է, իսկ նրա ղեկավարած երկրում մարդու իրավունքների վիճակը պարզապես աղետալի վիճակում է գտնվում:

«Ադրբեջանը մի երկիր է, որտեղ մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը հասանելի արժեքներ չեն»,-գրում է հոդվածագիրն ու հիշեցնում, որ, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության, Ադրբեջանում յուրաքանչյուր ոք, ով չի խոնարհվում բռնապետի առաջ, դատապարտվում է ազատազրկման անհեթեթ մեղադրանքներով:

Եվ չնայած այս իրողությանը՝ UEFA-ն շարունակում է Ադրբեջանում խաղեր կազմակերպել:

Ըստ վերլուծաբանի՝ սպորտն Ալիևի համար ևս մեկ գործիք է, որը նա օգտագործում է իր իշխանությունն օրինականացնելու և խաղերի շքեղությունն ի ցույց դնելու համար, իսկ ՈւԵՖԱ-ն ամեն անգամ նրան տալիս է դա անելու հնարավորությունը:

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է