Արտաքին 43 րոպե առաջ - 14:40 22-10-2026

Թրամփը կարող է հեշտությամբ Պուտինին բերել բանակցային սեղանի շուրջ․ Զելենսկի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է շատ հեշտությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցային սեղանի շուրջ բերել։ Սակայն դա տեղի չի ունենում։

Այս մասին խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Թրամփը շատ հեշտությամբ կարող է Պուտինին բանակցային սեղանի շուրջ բերել։ Ինչպես նա խոսում է իմ մասին, այնպես էլ պետք է խոսի Պուտինի մասին», – ասել է Զելենսկին։

Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ նախագահը դրա համար լծակներ ունի։