Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 15:56 17-05-2021

Գերմանախոս մամուլի արձագանքը հայաստանյան վերջին իրողություններին

Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններն իրենց արձագանքն են ստացել նաև եվրոպական լրատվամիջոցներում:

Գերմանական ամենահայտնի լրատվամիջոցներից մեկի՝ Frankfurter Allgemeine Zeitung (FAZ)-ի քաղաքական թղթակից Ֆրիդրիխ Շմիդթն անդրադառնում է Հայաստանի սահմանին Ադրբեջանի կողմից հրահրած վերջին ագրեսիային՝ հեղինակային նյութը վերնագրելով՝ Ադրբեջանցիների պլանավորած սադրանք:

Նյութում վերլուծաբանը ներկայացնում է կովկասյան երկու պետություններում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը, ինչպես նաև անդրադառնում է սահմանային վերջին լարվածության հետևանքով Ռուսաստան-Հայաստան դաշնակցային մեխանիզմներին:

Նրա խոսքով, Պուտինը պնդում է նոյեմբեր ամսվա հրադադարի պայմանագրի «խիստ կատարումը» և այդպիսով խուսափում անդրադառնալ Ադրբեջանի առաջխաղացման մեղադրանքներին:

«Փաշինյանը ստացել է բանավոր աջակցություն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից, որն ադրբեջանցիներից պահանջել է անհապաղ դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածքից»,-նշում է վերլուծաբանը:

«Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին սահմանը խախտելու մեջ» վերնագրով նյութ է լույս տեսել գերմանական մեկ այլ ազդեցիկ լրատվամիջոցում՝ Frankfurter Rundschau-ում:

Հոդվածագիրն անդրադարձել է խնդրի միջազգային արձագանքին՝ գրելով Միացյալ Նահանգների, Մակրոնի կոչի և Լավրով-Բայրամով հեռախոսազրույցի մասին:

Հոդվածագիրը մեջբերել է նաև Նիկոլ Փաշինյանի խոսքերն առ այն, որ հայկական բանակը Հայաստանի տարածքում ադրբեջանական բանակի այս «միջամտությանը» արձագանքել է «համապատասխան տակտիկական մանևրներով»:

Շվեյցարական SRF-ը նյութ է հրապարակել այն մասին, որ Ալիևը պատերազմից հետո էլ առիթը բաց չի թողնում Հայաստանին ստորացնելու համար՝ անդրադառնալով այնտեղ բացված «Հաղթանակի» այգուն:

Հեղինակը նշում է, որ «Հաղթանակի» այգու բացումն ու այգու ցուցանմուշները հակասական արձագանք են առաջացրել ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Ադրբեջանում:

Ըստ ադրբեջանցի փորձագետի՝ Ալիևի համար հաղթանակից հետո էլ հայերի հետ հաշտվելը ձեռնտու չէ, քանի որ հայերի դեմ ատելությունն ադրբեջանական ազգային ինքնության մի կարևոր մաս է, որը, Սովետական Միության փլուզումից ի վեր, ազգային գաղափարախոսության հիմքում է, և որի խաթարումը Ալիևի սրտով չէ:

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք