Իրանը անօդաչու թռչող սարքերի զգալի պաշարներ ունի: Այս մասին հայտարարել է Իրանի բանակի հրամանատար, գեներալ Ամիր Հաթամին:
«Մենք ընդլայնել ենք արտադրական կենտրոնները, և այժմ տպավորիչ պաշարներ ունենք (ԱԹՍ-ների՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում՝ խմբ.)»,- ասել է Հաթամին Իրանի պետական հեռուստառադիոընկերության տեսանյութում:
Իրանական հեռարձակողը նշել է, որ Թեհրանը մոտ ապագայում կներկայացնի նոր անօդաչու թռչող սարք, որի տեխնիկական բնութագրերը կհրապարակվեն ավելի ուշ:
Drop State պարբերականը, հղում անելով իրանցի անանուն պաշտոնյային, ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի հետախուզությունը բարձր է գնահատում լայնածավալ ռմբակոծությունների մեկնարկի հավանականությունը նախքան Իսրայելում ընտրությունները, որոնք նշանակված են հոկտեմբերի 27-ին: