Ներքին 3 տարի առաջ - 16:00 13-03-2023

Մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները երկրի ներքին խնդիր չեն համարվում. Մարուքյանի արձագանքը Հաջիևի հայտարարությանը

Մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները երկրի ներքին խնդիր չեն համարվում Երկրորդ աշխարհամարտից ի վեր:Այս կերպ է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձագանքել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, թե Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցը Ադրբեջանի ներքին գործն է:

«Հաջիևը պնդում է, որ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների համար միջազգային մեխանիզմներ չեն գործի: Նա պնդում է, որ դա Ադրբեջանի ներքին գործն է։ Եվս մեկ անգամ պետք է հիշեցնեմ՝ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չեն համարվում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»,- գրել է Մարուքյանը Twitter-ի իր էջում:

Հիշեցնենք, որ Հաջիևը կիրակի օրն ադրբեջանական գործակալություններից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Հայաստանի համար Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պայման չի կարող հանդիսանալ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության քննարկման համար միջազգային մեխանիզմի ստեղծումը: Նա հայտնել էր, որ նման մեխանիզմի ստեղծման մասին խոսք անգամ լինել չի կարող, իսկ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը հանդիսանում է Ադրբեջանի ներքին գործը: Հաջիևը շեշտել էր, որ Ադրբեջանն իր ինքնիշխանության հետ կապված հարցերը չի քննարկի երրորդ կողմի, այդ թվում՝ Հայաստանի հետ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր