Ներքին 5 տարի առաջ - 13:56 05-07-2021

Իշխան Սաղաթելյանը վերընտրվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ

Հուլիսի 2-4 Երեւանում տեղի է ունեցել են ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն Ժողով: Ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի 2019-2021 թվականների գործունեությունը, կատարել գնահատումներ։ Ժողովի ընթացքում մանրակրկիտ քննարկվել է երկրում ստեղծված քաղաքական, անվտանգային, սոցիա-տնտեսական, բարոյա-հոգեբանական վիճակը։

Հաստատվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպության առաջիկա երկու տարիների գործունեության սկզբունքներն առաջնահերթությունները, ու անելիքները։ Քննարկումների արդյունքում, կայացվել են որոշումներ եւ ընդունվել ՀՅԴ Հայաստանի Գերագույն Ժողովի հայտարարություն, որը կհրապարկվի առաջիկա ժամերին։

Ժողովի ավարտին ընտրվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին հետեւյալ կազմով՝

Իշխան Սաղաթելյան,

Սիմոն Սիմոնյան,

Լիլիթ Գալստյան,

Արծվիկ Մինասյան,

Միքայել Մանուկյան,

Տարոն Տոնոյան,

Աշոտ Սիմոնյան,

Հակոբ Մաթիլյան,

Իգոր Սարգսյան,

Արգիշտի Գեւորգյան,

Սուրեն Մանուկյան,

Բագրատ Եսայան,

Պետրոս Մեղրյան։

Գերագույն Մարմնի անդրանիկ նիստում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ է վերընտրվել Իշխան Սաղաթելյանը։

Ժողովի աշխատանքների եւ առաջիկա անելիքների մասին հուլիսի 6-ին, ժամը 12։00 ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնում Գերագույն մարմնի ներկայացուցիչները հանդես կգան մամուլի ասուլիսով։

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել