Ամերիկացին 10 րոպեում ռեկորդային՝ 76 հոթ-դոգ է կերել
copy image url

Ամերիկացին 10 րոպեում ռեկորդային՝ 76 հոթ-դոգ է կերել

Ավելին 3 տարի առաջ - 00:01 05-07-2021

«Ծնոտ» մականունով ամերիկացի Ջոուի Չեսթնաթը հաղթել է Nathan's Famous Hot Dog Eating Contest ամենամյա մրցույթում, որն ամեն տարի անցկացվում է Նյու Յորքում՝ ԱՄՆ Անկախության օրը՝ հուլիսի 4-ին:

Տղամարդը 10 րոպեի ընթացքում կերել է 76 հոթ-դոգ ՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ: Վերջին ռեկորդը նույնպես պատկանում էր նրան. անցյալ տարի նա 75 բուլկի էր կերել երշիկով:

Չեսթնաթը շատ հայտնի անձնավորություն է: Նա երկար տարիներ մասնակցում է այս մրցումներին: Առաջին անգամ նա հաղթել է 2007-ին, ապա հաղթել է ևս 7 անգամ:

Երկրորդ տեղն է գրավել Ջեֆրի Էսպերը, որը կուլ է տվել 51 հոթ-դոգ: Երրորդ տեղում է Նիք Ուիրին՝ 43 նրբերշիկներով: