Արտաքին 5 տարի առաջ - 18:48 03-07-2021

Բանկը պատահաբար Լուիզիանայում ապրող ընտանիքին փոխանցել է $50 միլիարդ

Անշարժ գույքի գործակալ Դարեն Ջեյմսը և նրա կինը, ովքեր ապրում են Լուիզիանայում, իրենց բանկային հաշվին հայտնաբերել են իրենց չպատկանող $50 միլիարդ, հաղորդում է CNN-ը:

«Ես շատ զարմացել էի՝ ինչպես փողը հայտնվեց իմ հաշվին, և նույնիսկ մտածեցի՝ իսկ եթե ունեմ հարուստ քեռի՞, ով ինձ է թողել այդ գումարները»,- պատմել է Ջեյմսը:

Սակայն պարզվել է, որ հաշվի վրա հայտնաբերված փողերը հարուստ հարազատից ժառանգություն չէին: Փոխանցումը Chase բանկի սխալի արդյունքն էր, և արդեն չորս օրվա ընթացքում ընտանիքի հաշվեկշիռը վերականգնվել է:

«Մենք դեռ փորձում ենք պարզել՝ ինչ, ինչու և ինչպես տեղի ունեցավ, բայց գիտենք, որ դա պատահել է ոչ միայն մեզ հետ»,- պատմել է տղամարդը:

Նա նաև մտահոգություն է հայտնել, որ իր բանկային հաշիվը կարող է վարկաբեկվել:

Բանկն ինքն էլ հաստատել է սխալը: Վարկային կազմակերպության ներկայացուցչի խոսքով, տեղի ունեցածը տեխնիկական խափանման հետևանք է, որը ազդել է սահմանափակ թվով հաճախորդների հաշիվների վրա:

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել