Ներքին 5 տարի առաջ - 12:52 02-07-2021

Ընտանեկան բռնության դեպք Ալավերդի քաղաքում. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում պարզվել են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելու դեպքերի բոլոր հանգամանքները:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Քննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Ալավերդի քաղաքում բնակվող ամուսինները պարբերաբար տարբեր կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում ամուսինը, ալկոհոլի ազդեցության տակ, շարունակաբար ծեծի է ենթարկել կնոջը:

Պարզվել է, որ նույն ընտանիքում կնոջ նկատմամբ կիրառված բռնության դեպքեր արձանագրվել են 2015թ գարնանը և 2021թ. մարտ ամիսներին, սակայն նյութերի նախապատրաստման ընթացքում ամուսնու նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով։

2021թ. մայիսին բռնության հերթական դեպքն է արձանագրվել նշված ընտանիքում և նկատի ունենալով ձեռք բերված ապացույցներն առ այն, որ ամուսիններն ապրում են անհաշտ պայմաններում և կնոջ հանդեպ կիրառվող բռնությունը կարող է շարունակական լինել, հիմք ընդունելով դատական նախադեպերը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, կնոջ բողոքի բացակայության պայմաններում չի դադարեցվել քրեական հետապնդումն ամուսնու նկատմամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն