Արտաքին 5 տարի առաջ - 18:14 30-06-2021

ԱՄՆ նախագահից շատ բան է կախված. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր՝ հունիսի 30-ին, «Ուղիղ գծի» ժամանակ խոսել է հունիսի 16-ին Ժնևում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման մասին:

Նրան հարց են ուղղել այն մասին, թե ինչու են անցկացվում բանակցություններ, եթե դրանից հետո սահմանվում են նոր պատժամիջոցներ:

«Միացյալ Նահանգների նախագահից շատ բան է կախված, չնայած այնտեղ առկա է սեփական քաղաքական համակարգը, կան որոշակի հակակշռություններ: Այն, ինչին դուք ուշադրություն եք դարձրել, կարևոր հարց է: Բայց դա, իմ կարծիքով, այլ հարթության մեջ է»,- նշել է Պուտինը:

Նրա խոսքով, Միացյալ Նահանգները տեսնում է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է զարգանալ, իսկ Չինաստանի ՀՆԱ-ն գերազանցել է ամերիկյանը:

«Նահանգների գործընկերները դա հասկանում են՝ մի կողմից. ահա Ժնևի հանդիպումը: Մյուս կողմից՝ նրանք ձգտում են պահպանել դիրքը: Ահա և ձեզ սպառնալիքները, սադրանքները, պատժամիջոցները»,- ասել է Պուտինը

Այնուամենայնիվ նա կարծում է, որ ԱՄՆ-ը հասկանում է, որ աշխարհը արմատապես փոխվում է: Պուտինը հույս ունի, որ «աշխարհակարգը կընդունի ավելի բարետես բնույթ», իսկ ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունները կնորմալանան:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը