Եվրոպայում տարածվել է կորոնավիրուսի «լյամբդա» շտամը
copy image url

Եվրոպայում տարածվել է կորոնավիրուսի «լյամբդա» շտամը

Արտաքին 4 տարի առաջ - 14:58 28-06-2021

Մեծ Բրիտանիայում հաստատվել են կորոնավիրուսի «լյամբդա» շտամի դեպքեր: Այս մասին գրում է Express թերթը՝ հղում անելով Անգլիայի հանրային առողջապահական գործակալությանը:

Սկզբում մուտացիան հայտնաբերվել է Պերուում, Չիլիում, Էկվադորում և Արգենտինայում: Կորոնավիրուսի այս տարբերակը սպիտակուցի միացության մեջ պարունակում է մի քանի մուտացիաներ, ինչի պատճառով այն ավելի վարակիչ է: Առայժմ գիտնականները չեն պարզել, թե ինչպես է շտամն ազդում հիվանդության ընթացքի ծանրության վրա:

Մասնագետները թվարկել են մուտացիայի ախտանշանները. բարձր ջերմություն, անընդմեջ հազ, ինչպես նաև համի ու հոտի կորուստ կամ փոփոխություն:

Ամենից շատ դիտված