Ներքին 5 տարի առաջ - 17:54 25-06-2021

Ի՞նչ աղբյուրներ է գրաքննել Հայաստանում factcheck.ge-ն

Media.am կայքի «Կեղծ լուրեր» բաժինը ուսումնասիրելով՝ ստանում ենք հետևյալ պատկերը: Այսպես, ընդդիմադիր ԶԼՄ-ներ (hraparak.am, Yerevan.today, mediaport, iravunk.am, analitik.am, para.tv, armlur.am, lurer.com, 168.am և այլն) ու օգտատերերի հրապարակած լուրերն ու տեղեկություններն ավելի հաճախ են համարվել կեղծ: Մասնավորապես, «fake news» պիտակ են ստացել շուրջ 7 ընդդիմադիր լրատվամիջոց և 6-ից ավելի օգտատեր:

Ընդգծենք, որ «վճիռների» մեծ մասը վերաբերում է ՀՀ իշխանություններին, նրանց շահերին, Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին, ինչպես նաև հունիսի 20-ի ընտրություններին։

Ընդդիմության վերաբերյալ կեղծ լուրեր տարածելու համար նույնպես ստուգվել են մի լրատվամիջոցներ, որոնք հիմնականում կասկածելի լուրեր են տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին: Մասնավորապես, կեղծ էր համարվել Հայկական ժամանակի այն հրապարակումը, որը վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին Արցախից ու մարզերից ավտոբուսներով մարդ տեղափոխելու և ավտոբուսներից մեկի վթարի ենթարկվելու մասին լուրը: Քոչարյանի հոր՝ ադրբեջանցի լինու փաստը, որը հրապարակել էր Gli Syuzi, ամենային հավանականությամբ, ֆեյքը:

Ինչ վերաբերում է իշխանամետ հրապարակումներին և դրանց կեղծ լինելուն, ապա հարկ է նշել, որ ստուգվել են հիմնականում կասկածելի անուններով կայքերը՝ ֆեյքերը, որոնց անունները հենց միանգամից հուշում են, որ տեղեկությունները հավաստի չեն, օրինակ՝ kirk kirkoyan, Gli Syuzi, Es hay du hay es, Դեսից դենից, Կարգին էջ և այլն:

Հավելենք նաև, որ ըստ գրաքննություն իրականացնողների` ստուգման ենթակա չեն քաղաքական գործիչների ու պատգավորության թեկնածուների էջերը: Ահա թե ինչու, օրինակ, Նիկոլ Փաշինյանի էջը ոչ մի անգամ չի ստուգվել։

Իսկ թե ինչ աղբյուրներ են ստուգվել, կարդացեք այստեղ:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը