Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 09:25 25-06-2021

Կինը 95 տարվա նամակ է գտել շշի մեջ և կատարել է ուղարկողի խնդրանքը

Ջենիֆեր Դոուքերն ԱՄՆ Միչիգան ​​նահանգից 95 տարվա նամակ է գտել շշի մեջ և կատարել է այն գրողի խնդրանքը, հաղորդում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով CNN travel-ը:

Կինը, ով մի զբոսանավի նավապետ է աշխատում, զբաղված էր այն մաքրելով, երբ ջրի մեջ ինչ-որ փայլուն բան էր նկատել: Դոուքերը ցատկել էր գետը եւ հատակին հին շիշ էր գտել, որի մեջ հաղորդագրության կար:

1926 թվականի նոյեմբերով թվագրված նամակում գրված էր. «Թող այս նամակը գտած անձը վերադարձնի այն Ջորջ Մորոուին Միչիգանի Չեբոյգան քաղաքից եւ ասի, թե որտեղ է այն գտել»:

Դոուքերը գտնելու մասին հաղորդագրությունը տեղադրել էր իր ֆեյսբուքյան էջին 2021 թվականի հունիսի 19-ին՝ շաբաթ օրը և հաջորդ օրը ուղարկողի դուստր Միշել Պրիմոն կապվել էր նրա հետ: Տարեց կինն ասել էր, որ ինքը չի օգտվում սոցիալական ցանցերից, բայց զանգեր է ստացել լրիվ անծանոթ մարդկանցից, ովքեր տեսել են Դոուքերի գրառումը:

Պրիմոն հավելել էր, որ անմիջապես ճանաչել էր հոր ձեռագիրը եւ ասել էր, որ 1926-ի նոյեմբերին նա պարզապես դարձել էր 18 տարեկան: «Դա հավանաբար նա է եղել: Շիշը գետը նետելը նրա ոճով էր»,- կիսվել է կինը հիշողություններով իր հոր մասին:

Դոուքերը ցանկանում էր նամակը վերադարձնել Պրիմոյին, բայց որոշեց արտեֆակտը թողնել նրան, ով այն գտել է: Սակայն կանայք պայմանավորվել են հանդիպել սեպտեմբերին, իսկ Ջենիֆերը հայտարարել է, որ Միշելն այժմ իր նավի վրա ցմահ անվճար տոմս ունի: