Ներքին 5 տարի առաջ - 16:55 24-06-2021

Երևանում անհետացել է 21 թափոնաման. քաղաքապետարանը դիմել է կոչով

Երևանում թափոնների տեսակավորման 135 կետից մինչ օրս անհետացել է 21 թափոնաման, վնասվել (կոտրել, այրել են)՝ 5 –ը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` հղում անելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին:

«Գողության վերջին դեպքն այսօր շրջայցի ընթացքում արձանագրել է Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուն Ալիխանյան Եղբայրներ 7 հասցեում»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Երևանի քաղաքապետարանը հորդորում է բնակիչներին ուշադիր լինել համայնքային սեփականություն հանդիսացող գույքի հանդեպ։

«Խնամքով վերաբերվենք մեր քաղաքին և հնարավորության դեպքում կանխենք գողության դեպքերն ու պաշտպանենք մեր գույքը վնասումներից»,–նշել է Հակոբյանը:

Նշենք, որ այս տարվա սկզբից Երևանի քաղաքապետարանը աղբի տեսակավորման նոր գործընթաց է սկսել և արդեն մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում հերթով տեղադրվում են տեսակավորման թափոնամաններ։ Յուրաքանչյուր թափոնաման կոնկրետ տեսակի թափոնի համար է նախատեսված. դեղինը՝ թղթի, ստվարաթղթի, ամսագրերի ու թերթերի, մոխրագույնը՝ ապակու, կապույտը՝ պլաստիկի՝ սպասք, շիշ, պոլիէթիլենային տոպրակ։



Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը