Երևան +20°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:32 02-10-2021

Սաակաշվիլին կոչով դիմել է իր կողմնակիցներին՝ ձերբակալվելուց հետո

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը ձերբակալվել է և տեղափոխվել Ռուսթավիի բանտ, նամակ է գրել:

Նրա խոսքով, քաղաքական գործչի և ամբողջ Վրաստանի ազատությունը ամբողջովին կախված է իր կողմնակիցների ակտիվությունից: Դրանից է կախված նաև միջազգային աջակցությունը, նշել է նա: Արդյունքում նա բոլորին կոչ է արել գնալ տեղական ընտրությունների:

Սաակաշվիլին նաև ընդգծել է, որ ինքը վստահ է եղել, որ Վրաստանում իրեն կձերբակալեն «կեղծ դատավճռով», սակայն, միևնույն է, եկել է:

Հաղորդագրությունը Facebook-ում տարածել է նրա փաստաբանը՝ ընդդիմադիր «Մթվարի արխի» հեռուստաընկերության ղեկավար Նիկա Գվարամիան:

Ձեզ գուցե հետաքրքրի