Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 22:00 06-04-2023

Դատական վերջին գործընթացները Թրամփի առանցի շուրջ մոբիլիզացրին ինչպես նրա կողմնակիցներին, այնպես էլ չեզոք դիրքորոշում ունեցողներին 

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ծավալվող գործընթացները նոր չէ, որ մեկնարկել են։ Պարզապես դատական այս փուլը համընկել այս ժամանակահատվածի հետ։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Թրամփին ներկայացված 34 կետից կազմված մեղադրանքի շրջանակներում ընթացող գործընթացներին։

«Այսինքն սրանք հին պրոցեսներ են ու այս պահին հասել են նոր դատական փուլին, որը, բնականաբար, հետագայում բողոքարկվելու է իր փաստաբանների թիմի կողմից։ Այս մասին արդեն իսկ հայտարարվել է»,- ասաց նա։

Սուրեն Սարգսյանի խոսքով՝ տեղի ունեցող գործընթացներն ուղիղ փոխկապակցվածություն ունեն ԱՄՆ-ում 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների հետ։
«Նրա շանսերն առաջիկա ընտրութուններում, այդուհանդերձ, բարձր են գնահատվում։ Նրա վարկանիշը բավականին բարձր է։ Սա նշանակում է, որ տեղի ունեցող գործընթացները կապվում են նաև այս փաստի հետ»,- ասաց նա։

Թրամփն, ըստ փորձագետի, դատական այս գործընթացները կարող է օգտագործել առաջիկա ընտրություններում հաջողության հանելու համար։
«Եթե հաշվի առնենք, որ առաջին ժամերի ընթացքում, երբ այս պրոցեսն սկսեց, նա մոտավորապես 10 մլն․ դոլարի հանգանակություն է հավաքել, այսինքն, սա նշանակում է, որ այս պրոցեսը նաև իր կողմնակիցներին է մոբիլիզացնում։ Որոշ մարդիկ, որոնք նեյտրալ են, նրանց նույնպես մոբիլիզացնում է իր առանցքի շուրջ»,- ասաց նա։

Փորձագետն առայժմ անկանխատեսելի է համարում Թրամփի գործով դատական այս գործընթացի հանգուցալուծումը՝ հաշվի առնելով տեղի ունեցող գործընթացի լրջությունն ու ընդգրկած ծավալները։
«Կարծում եմ, որ սա կանցնի բոլոր դատական ատյաններով, մինչև հասնի վերջնական նպատակին ու արդյունքին»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է առաջիկայում՝ 2024 թվականին նախանշված նախագահական ընտրություններում Թրամփի՝ նախագահ ընտրվելու հնարավորություններին՝ փորձագետը դա բավականին իրատեսական է համարում։
«Այս պահի դրությամբ ինքն ամենաբարձր վարկանիշն ունեցող հանրապետական թեկնածուն է»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի

Ձեզ գուցե հետաքրքրի