Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 09:40 22-06-2021

Կոչ ենք անում բոլոր հայերին հարգել այս ընտրությունների արդյունքները․ ԱՄՆ

ԱՄՆ-ն շնորհավորում է Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ի ընտրությունների կապակցությամբ։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ:

«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության, ընդհանուր առմամբ դրական գնահատականը: ԺՀՄԻԳ նախնական եզրակացության մեջ նշվում է, որ մարդկանց իրավունքները եւ ընտրողները հիմնական ազատությունները հարգվել են, թեկնածուները կարող էին ազատ քարոզարշավ վարել, եւ ԺՀՄԻԳ-ը դրական է գնահատել ձայների հաշվարկը ընտրությունների օրը: Մենք կիսում ենք ԺՀՄԻԳ-ը մտահոգությունը ինտենսիվ բեւեռացվածության եւ առանցքային դերակատարների սադրիչ հռետորաբանության կապակցությամբ:

Կոչ ենք անում բոլոր հայերին՝ անկախ քաղաքական պատկանելիությունից, հարգել այս ընտրությունների արդյունքները՝ դրանց հաստատումից հետո, օգտագործել բողոքարկման իրավական ընթացակարգը եւ զերծ մնալ քաղաքական վրեժից. Հայաստանը շարունակում է ձգտել ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ եւ բարգավաճ ապագային:

ԱՄՆ հավատարիմ են Հայաստանի հետ մեր գործընկերության ամրապնդմանը ընդհանուր ժողովրդավարական արժեքների հիման վրա: Մենք ողջունում ենք Հայաստանի առաջընթացը բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում եւ կոչ ենք անում շարունակել այդ ուղին՝ 2018 թվականի գարնանը հայ ժողովրդի արտահայտած իղձերին համապատասխան: Բոլոր կողմերին կոչ ենք անում հարգել օրենքի գերակայությունը եւ ժողովրդավարական սկզբունքները եւ հույս ունենք համագործակցել նոր կառավարության հետ երկկողմ հարաբերությունների եւ համագործակցության զարգացման համար»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք