Արտաքին 5 տարի առաջ - 16:41 18-06-2021

Ջրհեղեղ՝ Յալթայում, Կերչից հետո. Քաղաքի մուտքը փակ է

Յալթայում՝ Ռուսաստանին բռնակցված Ղրիմի հարավային ափի խոշորագույն առողջարանային կենտրոնում, հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ՝ վարարման հետևանքով փողոցների ջրածածկ լինելու պատճառով: Քաղաքի մուտքը փակ է: Այս մասին հայտարարել է Յալթայի ռուսական վարչակազմի ղեկավար Յանինա Պավլենկոն:

«Գետերը դուրս են եկել ափերից, ջրի տակ է հայտնվել քաղաքի կենտրոնական մասը: Կատարում ենք մարդկանց տարհանում: Կարևորն այն է, որ քաղաքի կենտրոնն ամբողջովին փակ լինի»,- ասել է նա տեսաուղերձում: Պավլենկոյի խոսքով, «իրավիճակն այնպիսին է, որ այժմ ջրի անվերահսկելի հոսքը պարզապես քշում է մեքենաները, մարդկանց»: Իշխանությունները բնակիչներին կոչ են անում դուրս չգալ տներից:

Պավլենկոն քաղաքացիներին նաև կոչ է արել ջուր հավաքել: Իշխանությունները դադարեցրել են էլեկտրամատակարարումը քաղաքի կենտրոնական մասում: «Խոսում է Մոսկվան» ռադիոյի տեղեկություններով, Յալթայում անջատվել է 80 տրանսֆորմատորային ենթակայան, իսկ 2.7 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել