Ուղիղ եթեր
Վերա Բրեժնևան նոր սինգլ է ներկայացրել
copy image url

Վերա Բրեժնևան նոր սինգլ է ներկայացրել

Ավելին 3 տարի առաջ - 22:35 17-06-2021

Ուկրաինացի հանրաճանաչ երգչուհի Վերա Բրեժնևան, ով ներկայումս ապրում և ստեղծագործում է Ռուսաստանում, նոր թրեք է ներկայացրել՝ «եվրոդիսկո» ոճում։ Այս մասին նա գրել է Instagram- ում:

Հայտնի է, որ խոսքերի և երաժշտության հեղինակը երգչուհու ամուսինն է՝ Կոնստանտին Մելաձեն։

«Յուրաքանչյուր մարդ իր կյանքում գոնե մեկ անգամ փորձել է վարդագույն ակնոցներ: Բայց վաղ թե ուշ նրանք ստիպված ենք լինում հանել: Մենք միշտ չափից շատ ենք ռոմանտիկացնում հարաբերությունները, կարծում ենք, որ եթե կա սեր, ապա հարաբերությունների մեջ և ընտանիքում չպետք է խնդիրներ առաջանան, ճի՞շտ է: Կյանքը սակայն ցույց է տալիս, որ դա այնքան էլ այդպես չէ։ Եվ հարցը ոչ թե հիասթափությունն է, այլ իրականության ընդունումը », - նշել է երգչուհին։

«Վարդագույն ծուխ» կոչվող թրեքը հագեցած է 80-ականների մթնոլորտով: Դրանում Վերան երգում է «հարաբերությունների բոլոր իրողությունները» ընդունելու մասին:

Ամենից շատ դիտված