Ավելին 4 տարի առաջ - 22:59 21-03-2022

Վերա Բրեժնևան Լեհաստան է մեկնել որպես կամավոր

Երգչուհի Վերա Բրեժնևան պատմել է, որ Լեհաստանում կամավորական գործունեությամբ է զբաղված։ Այս մասին նա պատմել է Instagram սոցիալական ցանցի իր էջում։ Լեհաստանում նա հումանիտար օգնություն է հավաքում ուկրաինացի փախստականների համար: Բրեժնևան գրել է, որ Լեհաստանում իր հետ է որպես կամավոր նաև իր դուստրը։
Աստղը սոցկայքում կիսվել է երեխայի նկարած նկարով, որը նա գտել է կամավորական աշխատանքների ժամանակ։
«Հումանիտար օգնությունը տեսակավորելիս՝ ծանրոցներում այսպիսի նկարներ ենք գտնում երեխաներից, որոնք այսպես ցանկանում են աջակցել այլ երկրից եկած անծանոթ երեխաներին», — պատմել է արտիստուհին։
Երգչուհին շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցում են իրեն։
«Հոգիս չի դադարում ցավել, արցունքներս չեն դադարում հոսել, անհնար է սովորել սարսափին»,- գրել է նա իրա անձնական բլոգում։
Հատուկ գործողության մեկնարկից ի վեր երգչուհին հակառուսական դիրքորոշում է որդեգրել, ինչով արժանացել է բազմաթիվ ռուս բաժանորդների քննադատությունը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում