Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը հաճախ է հայտնվում պապարացիների ուշադրության կենտրոնում՝ Նյու Յորքի փողոցներում զբոսնելիս։ Մոդելի նոր կերպարը, ռեփեր Քանյե Ուեսթի հետ սիրավեպի մասին լուրերի ֆոնին, բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում:
Իր դստեր՝ Լեայի հետ հերթական զբոսանքի համար Իրինան ընտրել է «Are You Am I» սև կիսաթափանցիկ բոդի, ջինսե տաբատ ու բանակային ոճի կոշիկներ:
Նրա հագուստն անմիջապես համեմատել են կորսետներ սիրող Քիմ Քարդաշյանի ֆիրմային ոճի հետ:
«Անզեն աչքով կարելի է տեսնել, որ Քանյեն է սկսել նրան հագցնել», «Նա սկսել է այդքան տարօրինակ հագնվել, քանի որ Քանյեի հե՞տ է», - գրել են հետևորդները համացանցում հայտնված նոր լուսանկարների մեկնաբանություններում:
Դեռ պարզ չէ՝ Իրինան իսկապե՞ս հանդիպում է Ուեսթի հետ, թե նրանք պարզապես ընկերներ են: Զույգը ոչ մի հայտարարություն չի արել իրենց սիրավեպի մասին լուրերի ֆոնին: