Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 19:04 17-06-2021

Պետդուման Ադրբեջանում թուրքական բազայի հնարավոր հայտնվելը համարել է ՆԱՏՕ-ի ընդլայնում

Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը Gazeta.Ru-ին ասել է, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր հայտնվելը դե ֆակտո կարելի է համարել ՆԱՏՕ-ի ընդլայնում: Պատգամավորն այսպես է մեկնաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որը չի բացառել ռազմական օբյեկտի տեղակայումը Ադրբեջանի տարածքում:

«Ես զգուշանում եմ Կովկասում Թուրքիայի ներկայությունից․ դա իմ անձնական կարծիքն է: Այս հայտարարությունը, իհարկե, Թուրքիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների մի մասն է, բայց դա բերում է վտանգի զգացողության կամ անվստահության: Ռուսաստանի կողմը պետք է հետևի որոշ խոսակցությունների, որպեսզի մեկ անգամ ևս հասկանանք և պատկերացնենք, թե կոնկրետ ինչ են ուզում անել», - ավելացրել է Զավարզինը:

Ըստ պատգամավորի՝ թեև Թուրքիան ու Ադրբեջանը բացահայտ չեն հայտարարել ռազմաբազա ստեղծելու մասին, բայց կամաց-կամաց մոտենում են այս որոշմանը: Նման պայմաններում Ռուսաստանը պետք է ուսումնասիրի իրավիճակը, վերահսկի այն և պատրաստ լինի արձագանքելու․ համոզված է Զավարզինը:

«Որպես անձ, որը նախկինում ներգրավված էր ՆԱՏՕ-ում որպես Ռուսաստանի ռազմական ներկայացուցիչ, ես շատ լավ հասկանում եմ, որ այս կազմակերպությունը վաղուց հնացել է: Նրանք ոչ մի դրական գործողություն չեն կատարել, նրանք ուզում են աշխատել հնարավորինս հեռվում՝ անկախ նրանից, թե ինչ սպառնալիքներ կան ՆԱՏՕ-ի սահմաններին: Այսպիսով, նրանք սողում են ամենուր՝ կա՛մ Ուկրաինա, կա՛մ Կովկաս: Այնպես որ, ես դրանում լավ բան չեմ տեսնում », - շեշտել է պատգամավորը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանից վերադառնալուն պես լրագրողների հետ զրույցի ժամանակ չէր բացառել, որ Բաքվի հետ ստորագրված Շուշիի հռչակագրի շրջանակներում կարող է խոսք լինել Ադրբեջանի տարածքում թուրքական զինված ռազմաբազա ստեղծելու մասին: «Այս հարցը կարող է զարգացվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև խորհրդակցությունների ընթացքում»,- հավելել է Էրդողանը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան