Արտաքին 5 տարի առաջ - 23:42 16-06-2021

Բայդենը Պուտինին խնդրել է ազատ արձակել գործարար Քալվիին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ժնևում կայացած գագաթնաժողովի ժամանակ դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ազատ արձակել ամերիկացի գործարար Մայքլ Քալվիին: Այս մասին Բայդենը հայտնել է Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Baring Vostok-ի հիմնադիր Մայքլ Քալվին, որն ԱՄՆ քաղաքացի է, ձերբակալվել է ավելի քան երկու տարի առաջ՝ 2019-ի փետրվարին՝ «Վոստոչնի» բանից 2,5 միլիարդ ռուբլի հափշտակելու կասկածանքով:

Քննիչները կարծում են, որ Քալվին ազդել է բանկի տնօրենների խորհրդի վրա, որպեսզի վարկ ստանա Լյուքսեմբուրգում տեղակայված IFTG ներդրումային ֆոնդի բաժնետոմսերի դիմաց: Բայց այս արժեթղթերը, ըստ հետաքննության, շատ ավելի էժան էին, քան պարտքերը:

Արդյունքում, Քալվիին մեղադրանք է առաջադրվել խարդախության համար, բայց հետո այդ մեղադրանքը վերադասակարգվել է որպես հափշտակություն: Գործարարը ներկայումս գտնվում է տնային կալանքի տակ: Ամերիկացի գործարարը չի ընդունում իր մեղքը:

«Ամերիկացի գործարարը տևական ժամանակ գտնվում էր տնային կալանքի տակ: Եվ ես նրան ասացի՝ եթե ուզում ես, որ ամերիկացի գործարարները ներդրումներ կատարեն Ռուսաստանում, ազատ արձակակիր նրան, փոխիր իրավիճակի դինամիկան», - ասել է Բայդենը՝ պատասխանելով լրագրողների՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների և ռուսական և ամերիկյան բիզնեսի փոխգործակցության վերաբերյալ հարցերին :

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել