Արտաքին 5 տարի առաջ - 23:45 14-06-2021

Բայդենը հայտարարել է, որ Էրդողանի հետ հաճելի հանդիպում է ունեցել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը Բրյուսելում Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո ասել է, որ շատ լավ հանդիպում է ունեցել: Նրա խոսքերը փոխանցում են լրագրողները:

«Մենք շատ լավ հանդիպում ունեցանք», - ասել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը:

Երբ լրագրողներից մեկը նախագահին խնդրել է կրկնել, նա պատասխանել է. «Ես ոչինչ չեմ ասել»:

Ըստ մամուլի՝ երկու պետությունների ղեկավարները նախ դեմառդեմ հանդիպում են ունեցել, այնուհետև մյուս պատվիրակությունների անդամները միացել են նրանց: Այսպիսով, Բայդենի հետ բանակցություններին մասնակցել են նրա՝ ազգային անվտանգության օգնական Ջեյք Սալիվանը, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և պետքարտուղար Էնթոնի Բլինկեն: Ինչպես նշում են լրագրողները, նրանք դիմակներ են կրել: Բանակցությունները տևել են երկու ժամից քիչ:

Էրդողանը Բայդենի հետ հանդիպման ժամանակ նախատեսում էր բարձրացնել Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հարցը, որի համար որոշ պատժամիջոցներ էին սահմանվել երկրի նկատմամբ, ինչի հետևանքով Թուրքիան դուրս էր մնացել հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների արտադրության ամերիկյան ծրագրից: Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ մտադիր էր իր դժգոհությունն արտահայտել ԱՄՆ-ի կողմից Թուրքիայում ահաբեկչական ճանաչված քրդական խմբավորումների և հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների շարունակական աջակցության վերաբերյալ: Ակնկալվում էր նաև, որ կողմերը կկարողանան քննարկել Սիրիայի և Լիբիայի հարցը:

Ամենից շատ դիտված

11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
20:01 Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի
20:17 Հարված` գյուղական ամբուլատորիաներին ու դեղատներին. ուշացող գումարների պատճառով հիվանդներին դեղ չեն տալիս
21:25 Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
23:29 Թուրք նախարարը «Զանգեզուրի միջանցքը» անվանել է նաև TRIPP
21:43 «Հայ ժողովուրդ» եզրույթը «ՀՀ ժողովուրդ» ձևակերպմամբ փոխարինելը նշանակում է հրաժարվել հայկական ազգային պետության գաղափարից
12:30 Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին