«5165» շարժման ներկայացուցիչներն այսօր Պռոշյան գյուղում էին
copy image url

«5165» շարժման ներկայացուցիչներն այսօր Պռոշյան գյուղում էին

Ներքին 3 տարի առաջ - 22:20 12-06-2021

ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 6-րդ օրը՝ հունիսի 12-ին, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման անդամներն այցելեցին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղ:

Նրանք նախ ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտի և 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի՝ Զորաց պանթեոնի, մոտ։ Այնուհետ շրջեցին Պռոշյանով և ներկայացրեցին իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագիրը, ազգային ու հզոր Հայաստան կերտելու իրենց տեսլականը։

«5165» շարժման վարչապետի թեկնածու Կարին Տոնոյանը քաղաքացիների հետ անհատական հանդիպումների ժամանակ նշեց, որ պետք է ցույց տալ աշխարհին, որ պարտությունը մեզ չի կոտրել, և մենք պատրաստ ենք պայքարել և ոտքի կանգնել: