Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 16:23 12-06-2021

Բորոդինան չի հերքել Կուրբանից ամուսնալուծությունը

Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Բորոդինան տևական լռությունից հետո պատասխանել է երկրպագուների հարցերին, որոնց մտահոգում էին իր առաջիկա ամուսնալուծության մասին լուրերը:

Դեռևս վերջերս զույգը անբաժան էր, ամուսինները ծրագրում էին ամառային արձակուրդը և գանգատվում էին, որ սահմանների փակման պատճառով խափանվում է իրենց ընտանեկան ուղևորությունը Թուրքիա: Այժմ Բորոդինան և Կուրբան Օմարովը նույնիսկ առանձին են մասնակցում հասարակական միջոցառումներին: Նրանց համատեղ լուսանկարները դադարել են հայտնվել սոցցանցերում: Եվ, ըստ մի շարք տվյալների, Օմարովը լքել է ընտանեկան տունը և բնակություն հաստատել Մոսկվայի արևմուտքում գտնվող առանձին բնակարանում:

Բորոդինան դիմել է Instagram-ի իր հետևորդներին՝ շնորհակալություն հայտնելով բարոյական աջակցության համար: Նա չի սկսել հերքել ընտանիքի փլուզման մասին լուրերը և նույնիսկ ամուսնալուծվելու հավանականությունը, բայց խնդրել է առայժմ իրենից մանրամասներ չպահանջել:

Ձեզ գուցե հետաքրքրի