Ավելին 5 տարի առաջ - 21:45 11-06-2021

Ռուսաստանում արգելել են Բեռլինյան կինոփառատոնի հաղթող ֆիլմի ցուցադրությունը

Ռուսաստանի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ որոշում է կայացվել մերժել Ռադու Ժուդեի ֆիլմին վարձույթի վկայական հանձնելը, որը Բեռլինալեում հաղթող է ճանաչվել։

Ստուգման արդյունքում պարզվել է, որ ֆիլմը չի համապատասխանում Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը, քանի որ պոռնոգրաֆիա քարոզող նյութեր է պարունակում:

Ռումինական «Bad Luck Banging or Loony Porn» գեղարվեստական ​​ֆիլմը պատմում է դպրոցի ուսուցչուհու մասին, որի ինտիմ տեսանյութը հայտնվել է համացանցում: Դրանից հետո, այն դպրոցում, որտեղ նա աշխատում է, վարույթ է սկսվում, իսկ երիտասարդ կինն ինքը հանրային դատապարտման է ենթարկվում:

Կինոքննադատ Անտոն Դոլինը ֆիլմը ծրագրում ընդգրկվածներից «ամենածայրահեղ, խուլիգանական, քաղաքական և արմատականն» է անվանել: Միևնույն ժամանակ, ֆիլմը «Ոսկե արջ» մրցանակի է արժանացել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից