Արտաքին 5 տարի առաջ - 14:40 08-06-2021

ՆԱՏՕ-ն պատրաստ է դաշնակիցներին պաշտպանել Մոսկվայից և Մինսկից. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը La Repubblica թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Դաշինքը պատրաստ է պաշտպանել յուրաքանչյուր դաշնակցի ցանկացած վտանգից, որը կբխի Մոսկվայից և Մինսկից: Միաժամանակ նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական կազմակերպություն է, սակայն մշտապես զգոն է:

Բացի դրանից, գլխավոր քարտուղարի խոսքով, հիմնական սպառնալիքներն են Ռուսաստանի և Չինաստանի միջև ամրապնդվող բարեկամությունը, ահաբեկչության ձևերի դաժանությունը և կիբերհարձակումները: Այս սպառնալիքների դեմ ռազմավարությունը կքննարկվի Բրյուսելում հունիսի 14-15-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում Ստոլտենբերգի լիազորությունների ժամկետը լրանում է 2022 թվականին: Լրատվամիջոցները հայտնում են, որ նրան կարող է կին փոխարինել:

Ամենից շատ դիտված

19:30 Մահվան հաշվին «բարեփոխում» կամ 250-դրամանոց «աննախադեպ» հաղթանակ
22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
18:38 Ռաբիս շոուով պետբյուջեի միլիոններն են մսխում. մնում էր համերգին Ջենիֆեր Լոպեսին հրավիրել
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
19:17 Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը