Ներքին 5 տարի առաջ - 21:10 03-06-2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Նուրսուլթան Նազարբաևի հետ

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Նուր-Սուլթանում՝ «Նազարբաև» կենտրոնում այսօր հանդիպել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Ողջունելով Հայաստանի նախագահին՝ Նուրսուլթան Նազարբաևը մասնավորապես նշել է, որ Ղազախստանը պատմականորեն շատ ջերմ հարաբերություններ ունի Հայաստանի հետ: «Դուք միանգամայն իրավացի եք,- ի պատասխան՝ ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: -Մեր հարաբերությունները շատ սերտ են և բարեկամական: Սրանք պարզապես խոսքեր չեն, հատկապես որ երկար տարիներ Ղազախստանում կա հայկական համայնք, որը շատ բարեկեցիկ է ապրում»: Երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների պահպանման ու զարգացման առումով զրուցակիցներն առանձնահատուկ են կարևորել Ղազախստանի հայ համայնքի դերը:

Նուրսուլթան Նազարբաևը նշել է, որ հատկապես հետխորհրդային տարիներին՝ երկու երկրների անկախությունից հետո սերտորեն համագործակցել է Հայաստանի բոլոր ղեկավարների հետ: «Մեր երկրների միջև չլուծված խնդիրներ չկան»,- ընդգծել է նա:

Նախագահ Սարգսյանն ու Նուրսուլթան Նազարբաևը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցությունը զարգացնելու ուղղությունների ու հնարավորությունների, բազմակողմ հարթակներում, մասնավորապես Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության, ինչպես նաև մեր տարածաշրջանում առկա հրատապ խնդիրների շուրջ: Նախագահ Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է հետպատերազմյան շրջանում Հայաստանում և տարածաշրջանում ի հայտ եկած մարտահրավերներին և առաջացած մարդասիրական խնդիրներին:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի