Երևան +14°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:24 03-06-2021

Պեկինում կորոշվի Ռուսաստանի ճակատագիրը․ Die Welt

Die Welt-ում տպագրված մի հոդվածում նշվում է, որ 1990-ականներին Ռուսաստանին դեպի Եվրոպա բերելու փորձն ավարտվել էր տնտեսական անկմամբ և քաղաքական վերահսկողության կորստով. երկիրը դեռ չի գտել իր տեղը Արևելքի և Արևմուտքի միջև: Հոդվածը պատմում է Ռուսաստանի պատմության աշխարհաքաղաքական փուլերի, դեպի արևմուտք և արևելք Ռուսաստանի էքսպանսիայի իմպուլսների և Եվրոպայի հետ բախումների մասին: Բայց, ի վերջո, Ռուսաստանը կորցրել է իր կայսրությունը և նոր դեր չի ստացել:

Եվ այս պահին նոր համաշխարհային գերտերություն Չինաստանը վերելք է ապրում, և Ռուսաստանը պետք է արագ որոշի, թե որ քաղաքակրթությանն է պատկանում․ ասվում է հոդվածում։

«Արևմուտքի հանդեպ բաց լինելը ի սկզբանե դատապարտված էր պարտության՝ հավերժական Ռուսաստանի, արդիականացողների թուլության, ֆանտազիայի բացակայության, արևմտյան իշխող էլիտաների ըմբռնման պակասի, նոր աշխարհ ստեղծելու անկարողության պատճառով», - հեղինակը բացատրում է 1990-ականներին Ռուսաստանում արևմտամետ բարեփոխումների ձախողումը: Նա համոզում է ընթերցողներին, որ սառը պատերազմում կրած պարտությունից և «չինական դարի» սկզբից հետո եղած տարիները սխալ են օգտագործվել:

Ռուսաստանը ստիպված կլինի վճարել «դառնացած մենության» համար: Օր օրի զարգացող Չինաստանը Ռուսաստանին թողնում է գաղափարազուրկ կիսահեգեմոնի՝ «անորոշ եվրասիական դիրքորոշում» ունեցող պետության դերը, որը չի պատկանում ո՛չ Եվրոպային, ո՛չ էլ Ասիային: «Ցարերը հիմնել են թվացյալ ասիական հավերժական կայսրություն. թե որքան ժամանակ կդիմանա այն, Պեկինում կորոշվի ոչ շատ հեռավոր ապագայում», - նշում է հեղինակը: