Ոստիկանությունը փորձում է բերման ենթարկել փաստաբան Զարուհի Փոստանջյանի դստերը, որն իբր չի ներկայացել Հակակոռուպցիոն կոմիտե այն դեպքում, երբ նրան ծանուցում է ուղարկվել:
Այս մասին ուղիղ եթերով հայտնում է Զարուհի Փոստանջյանը, որը, ի դեպ, երկրում չէ:
Նա նշում է, որ իր տուն ոստիկաններ են եկել երրորդ դստեր՝ Գրետա Դրամփյանի հետևից՝ վկայի կարգավիճակով տանելու համար, սակայն պարզ չէ, թե ինչի մասին է կոնկրետ խոսքը:
Ըստ Փոստանջյանի՝ սա հերթական պատվիրված գործընթացն է:
Տեսանյութը՝
այստեղ: