Խոսք 5 տարի առաջ - 12:19 27-05-2021

Խնդիրը ոչ թե Զինված ուժերինն է, այլ ՀՀ քաղաքական իշխանությանը. ռազմական փորձագետ

Ըստ ՀՀ Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության՝ այսօր՝ վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող:

Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հրապարակեց գերեվարված զինծառայողների անունները, իսկ ադրբեջանական մամուլը տարածեց գերեվարված զինվորների լուսանկարները:

Այսօրվա սպասվելիք իրադարձությունների և ենթադրյալ ելքերի մասին Օրագիր.news-ը խոսեց «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ:

Վերջինս նշեց, որ այս գործողությունները Հայաստանի հանդեպ ռազմավարական ճնշման նոր լծակներ ավելացնելու քաղաքականության տրամաբանական շարունակությունն են:

«Օրեր առաջ ես գրել էի, որ մերոնց չկրակելու հրաման է տրված, ու հիմա նրանք տարբեր տեղերում բառացիորեն ձեռնամարտի են բռնվում ադրբեջանցիներին զսպելու համար: Եթե ինչ-որ պահից ադրբեջանցիները հանկարծ որոշեն առաջինը հրազեն կիրառել, մենք զոհեր կամ գերիներ կունենանք: Շատ չանցած՝ մենք ունեցանք առաջին զոհը, իսկ այսօր՝ 6 գերի: Ու քանի դեռ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չկրակելու հրաման է արձակել, իրադարձություններում ոչինչ չի փոխվի»,- նշեց փորձագետը:

Նրա խոսքով, խնդիրը ոչ թե Զինված ուժերինն է, այլ ՀՀ քաղաքական իշխանությանը, որը փորձում է հնարավոր բոլոր եղանակներով կոծկել իրողությունները, ճանապարհներին ոստիկանության անցակետեր դնել և նույնիսկ արգելել լրագրողների մուտքը սահմանամերձ գյուղեր. «Քանի դեռ մեզ չկրակելու հրաման է տրված, թշնամին շարունակելու է ամրանալ մեր տարածքում և մեծացնել ախորժակը»:

Մեր այն հարցին, թե որն է այս ամենից դուրս գալու հավանական ելքը, Կարեն Վրթանեսյանն ասաց. «Եթե որևէ քաղաքական ուժ անհապաղ պահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, և նրա կոչերին միանա մեծամասնությունը, ապա դա էլ կլինի հավանական ելքը»:

Ըստ փորձագետի՝ կամավորական որևէ խմբի կամ հասարակ ժողովրդի ջանքերն ու եռանդը՝ ՀՀ սահման հասնելու և կռիվ տալու, նույնպես ապարդյուն են. «ՀՀ ՊՆ-ն որևէ աջակցություն ցույց չի տալու կամավորական խմբերին, եթե նույնիսկ վերջիններս զենքեր ունենան և կարողանան հասնել սահման»:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ