Ներքին 1 տարի առաջ - 12:17 13-07-2025

ՀԷՑ-ը «պետականացնելու», իրականում խլելու խնդիրը ոչ թե տնտեսական է, այլ զուտ քաղաքական․ ՀայաՔվե

ՀԷՑ-ը «պետականացնելու», իրականում խլելու խնդիրը ոչ թե տնտեսական է, այլ զուտ քաղաքական, քանի որ եկեղեցին իրենց հարձակումից պաշտպանելու ցանկացած փորձ վարչախումբը հիվանդագին է ընդունում։

ՔՊ-ն չի էլ թաքցնում իր նպատակները, բայց գործընթացը ներկայացնում է այսպես` «ՀԷՑ-ը խլելու ենք, տանք ժողովրդին»: Իրենք ունեն փոքրաթիվ ընտրազանգված եւ աշխատում են միայն այդ ուղղությամբ, այն կազմում է ընտրողների 10-15 տոկոսը։

Հնարավոր է՝ այդ զանգվածը դա կուլ տա, չնայած իրենց մոտ էլ է հիմա մեծ հիասթափություն, որովհետեւ 7 տարի է՝ սրանք իշխանության են, նախկինների թալանն էին հետ բերում, կերակրում էին դրանով, բայց մինչ այսօր ոչինչ չեն արել, կամ էլ ենթադրյալ թալանը դրել են իրենց գրպանը:

Ինչ վերաբերում է հակաեկեղեցական արշավին, հարկ է հիշել, որ նույնիսկ խորհրդային տարիներին ոստիկաններին արգելված էր զինված մտնել Մայր Աթոռի տարածք. պարտավոր էին զենքը հանձնել: Շաբաթներ առաջ առաջին անգամ հատվեց այս մի կարմիր գիծն էլ, ու զինված մարդիկ ներխուժեցին Մայր Աթոռ: Սա ամոթալի երեւույթ է:

ՀայաՔվե

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը