Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 15:03 25-05-2021

Ադրբեջանը չպետք է օրակարգ թելադրի Հայաստանին. Ռոբերտ Քոչարյան

Ադրբեջանում հնչեցրած բոլոր հայտարարությունները պետք է դիտել Հայաստանի ներքաղաքական գործընթացների կոնտեքստում: Այդ մասին նշեց Ռոբերտ Քոչարյանը մայիսի 25-ի ասուլիսի ժամանակ:

«Պետք է ամեն ինչ անենք, որ մեր ներքաղաքական օրակարգը չթելադրվի Ադրբեջանի կողմից: Չեմ կասկածում այն հարցոււմ, թե ինչ նախապատվություններ ունեն նրանք և ում կուզեին տեսնել ընտրությունների արդյունքում ՀՀ վարչապետի պաշտոնում, ուստի փորձելու են քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,- ասաց ՀՀ երկրոդ նախագահը և հավելեց, որ իր հայտարարություններով Ադրբեջանը փորձում են ուղղորդել հասարակությանը, քարոզում է խաղաղություն ինչ-որ փաստաթղթերի միջոցով՝ ակնկալելով ներկայիս իշխանությունների վերընտրությունը:

Անդրադառնալով սահամնազատման փաստաթղթի վերաբերյալ Փաշինյանի հնչեցրած այն խոսքին, թե այն 100 տոկոսով բխում է Հայաստանի շահերից՝ Քոչարյանն ասաց. «Վերջին 3 տարում չի եղել մի քայլ, որը բխի մեր երկրի շահերից՝ ո՛չ տնտեսութնան մեջ, ո՛չ անվտանգության առումով, ո՛չ էլ Արցախի շուրջ բանակցային գործընթացում»:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար

Ձեզ գուցե հետաքրքրի