Ուկրաինական անօդաչուների հարձակումներից հետո ռուսական Wildberries շուկայում լոգիստիկ ճգնաժամը նոր ծավալներ է ստանում. հարյուրավոր վաճառողներ ահազանգում են, որ ընկերությունն արգելափակել է պահեստներից սեփական ապրանքները դուրս բերելու բոլոր հնարավորությունները։
Ինչպես հաղորդում է Meduza-ն, զանգվածային բողոքներ են առաջացել Ռուսաստանի տարբեր շրջաններից, որտեղ ձեռնարկատերերը փորձում են գոնե փրկել իրենց մնացած ապրանքները։ Վաճառողների փոխանցմամբ՝ պահեստներից անձամբ ապրանք վերցնելն ամբողջությամբ արգելված է, հնարավոր տարբերակը՝ դրանք ապրանքների վերցման կետեր ուղարկելը, հուլիսի 19-ից ի վեր համակարգային խափանման պատճառով անհնար է դարձել՝ մշտապես ցուցադրելով, որ վերցման կետը գերբեռնված է հաղորդագրությունը։
Նույնիսկ այլ քաղաքներում տասնյակ տարբեր վերցման կետեր փորձարկելը կամ ապրանքների քանակը նվազեցնելը արդյունք չի տալիս, այնինչ Wildberries-ի աջակցման ծառայությունը կա՛մ լիովին արհամարհում է հարցումները, կա՛մ տալիս է անորոշ պատասխաններ, իսկ ղեկավարությունը պաշտոնապես որևէ սահմանափակում դեռևս չի հայտարարել։
Թամարա Քալանթարյան