Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 22:41 22-07-2026

2.5 մլն դոլար ու 6 տարվա կյանք կորցրինք. Wildberries-ի պահեստների հրդեհներից տուժել են նաև հայ վաճառողները

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Կրասնոդարի և Նևինոմիսսկի Wildberries-ի լոգիստիկ կենտրոններում բռնկված հրդեհների հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայ վաճառողները։

Տուժածներից Աննան հայտնել է, որ մեկ օրում կորցրել է մոտ 2.5 մլն դոլարի ապրանք և իր 6 տարվա աշխատանքի արդյունքը։

Նա կոչ է արել տուժած վաճառողներին համախմբվել և ֆլեշմոբով բարձրաձայնել իրենց խնդիրները։

Թեև Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել է, որ քննարկվում են փոխհատուցման տարբերակներ, իրավիճակը բարդացնում է այն, որ հուլիսի 7-ից ուժի մեջ մտած նոր կանոններով ընկերությունն այլևս պատասխանատվություն չի կրում ռազմական գործողությունների, ԱԹՍ-ների կամ հրթիռային հարվածների հետևանքով ապրանքների կորստի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից