Ներքին 4 տարի առաջ - 23:12 07-07-2022

Փարամազյանը կոպիտ սխալ է արել, պետք է հրաժարական տա․ ոչ միայն վարդ չպետք է նվիրեր, այլ չպետք է հանդիպեր․ Գեղամ Նազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է լուրին, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը ծաղիկներով դիմավորել է Սյունիքում գտնվող վարչապետի տիկին Աննա Հակոբյանին։

Գրառման մեջ ասվում է․ «Մանվելը, մեղմ ասած, կոպիտ սխալ է արել ոմն մեկին վարդեր նվիրելով։ Ոչ միայն վարդ չպետք է նվիրեր, այլ չպետք է հանդիպեր։

Մանվելից առավել կոպիտ վրիպում են թույլ տվել այն լրատվամիջոցները, որոնք գրել են, թե ոմն մեկը Սյունիք այցի շրջանակներում ժամանել է Քաջարան։ Լրատվամիջոցներ, դուք սթա՞փ եք։ Դուք ձեզ հարց չեք տալիս, թե նա ո՞վ է, որ այցով ժամանում է այստեղ կամ այնտեղ։

Հանրություն, դուք սթա՞փ եք, որ Մանվելին քննադատում եք վարդեր նվիրելու համար, բայց չեք աղաղակում, ասելով, թե նա ո՞վ է, որ այցով ինչ-որ մի տեղ գնա։

Ֆեյսբուքում Մանվելին քննադատողներ, դուք եւս ոչ մի տարօրինակ բան չեք տեսնում, որ ինչ-որ մի կին կարող է ձեր հաշվին այցեր կազմակերպել։

Մանվելը սխալ չի արել վարդեր նվիրելով, հանդիպելով նրան, նա ծանր վիրավորանք է հասցրել այդ նույն վարդերն իրենց զոհված որդիների շիրիմներին դնող արժանապատիվ ծնողներին, որոնք հասկանում են, թե Մանվելից վարդեր ստացածը ինչ դերակատարում է ունեցել 44 օրյա պատերազմում։ Գիտեմ, հիմա կասեք ինչ դերակատարում։ Միայն Էրատո անվանումով կրկեսային ներկայացումը բավարար կլիներ, բայց ցավոք միայն դա չէ։

Մանվելը պետք է ներողություն խնդրի եւ հրաժարական տա։ Սա քննարկման ենթակա չէ, բայց քաղաքականությունից եւ քաղաքամերձ իրականությունից պետք է չքվեն բոլոր նրանք, ովքեր իրար հերթ չտալով դնում են վարդերի նվիրման լուսանկարը ու գրում, թե ընդդիմությունը կամ Հայաստանը պարտվեց նիկոլիզմին։

Ծոծրակիդ վրա աչքեր կտեսնեք, բայց Հայաստանի պարտությունը նիկոլիզմին չեք տեսնի, իրական ընդդիմության պարտությունը չեք տեսնի։

Ես գիտեմ, դուք երազում եք, որ իրական ընդդիմությանը, նիկոլիզմի եւ դրա դրսեւորումների դեմ պայքարող ընդդիմությանը վարկաբեկեք ու հետո սպիտակ ձիու վրա նստած սպիտակ շալվարով գաք ու վերցնեք իշխանությունը։ Մոռացեք։ Չի լինելու նման բան։ Նիկոլի հետ միասին դուք եւս հեռանալու եք։

Իսկ Մանվելը այդ ծաղիկները չպետք է նվիրեր, քանի որ չպետք է հանդիպեր, եւ պետք է հրաժարական տա՝ չմոռանալով ներողություն խնդրել»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան