Ներքին 2 ամիս առաջ - 19:00 21-07-2026

Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին

Մեդիա տիրույթում նորից քննարկվում են Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի փողերը։ Պատճառը հիմնադրամի նոր նվիրատուների ցուցակն է։

Հերթական քննարկման առարկան հիմնադրամին 10 000 000 դրամ փոխանցած «Իտեքս» ՍՊԸ-ն է: Մամուլի հրապարակումների համաձայն՝ ընկերության տնօրենն է տարբեր հարկային տեսչությունների երկարամյա պետ Արթուր Եթիմյանը:

Այս փաստը բացահայտում է մի քանի կարևոր հակասություններ. մինչև 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը», հենց ներկայիս իշխանական թիմին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթն ու այլ ընդդիմադիր լրատվամիջոցներ Արթուր Եթիմյանին և նմանատիպ պաշտոնյաներին ներկայացնում էին որպես «ռեժիմի ատելի դեմքեր» և «դասական նախկին թալանչիներ»:

Մինչհեղափոխական շրջանում հանրության սուր քննադատությանն էին արժանանում վերջինիս պատկառելի (ենթադրաբար ապօրինի ծագման) ունեցվածքը, Լոնդոններում ուսանող զավակներն ու շքեղ կյանքի այլ վայելքները:

Այսօր, սակայն, իրավիճակը կտրուկ փոխվել է: Նույն անձանց հետ կապված ընկերությունների միլիոնավոր դրամների նվիրատվությունները սիրով ընդունվում են իշխանական ընտանիքի կողմից։

Հրապարակված փաստաթուղթն արձանագրում է, որ բացի «Իտեքսից», խոշոր նվիրատվություններ են արել նաև այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Սթիլ կոնցեռն» ՍՊԸ-ն (20 000 000 դրամ) և այլ նվիրատուներ:

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում

Ձեզ գուցե հետաքրքրի