Արտաքին 1 ամիս առաջ - 09:31 22-07-2026

Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսաստանի Ազգային գվարդիան (Ռոսգվարդիա) նախատեսում է էական փոփոխություններ կատարել իր քաղաքացիական պաշտպանության կանոնակարգերում՝ դրանցում պաշտոնապես ներառելով հղումներ ռազմական դրությանն ու համատարած զորահավաքին։

Ինչպես հաղորդում է Meduza-ն, նոր հրամանագրի նախագծով նախատեսվում է նախապես միջոցներ ձեռնարկել գերատեսչության սպաներին, քաղաքացիական աշխատակիցներին և նրանց ընտանիքներին պաշտպանելու համար։

Փոփոխությունների հեղինակներն առաջարկում են հստակեցնել, որ այս պաշտպանական քայլերն անհրաժեշտ են զորահավաքի, ռազմական դրության և պատերազմական ժամանակաշրջանում առաջացող վտանգներից պաշտպանվելու համար։ Բացի այդ, անձնակազմի և նրանց ընտանիքների տարհանման վերաբերյալ դրույթներում նախատեսվում է ուղղակի հղումներ ավելացնել զինծառայողներին ու գերատեսչության աշխատակիցներին։ Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից