copy image url
Խոսք 3 տարի առաջ - 16:43 20-05-2021

Արտահերթ ընտրությունները քաղաքական ճգնաժամից ե՞լք, թե՞ նոր խաղի սկիզբ

Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ մասին մարտի 18-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից անմիջապես հետո հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։ Արտահերթ ընտրությունների լուրը միանշանակ չընդունվեց քաղաքական գործիչների շրջանակում:

Քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը չի կարծում՝ Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը շուրջ տապալված է, որովհետև, բոլոր դեպքերում, նա անխուսափելի է համարում արտահերթ ընտրությունները։ Այս ճգնաժամի հիմքում պատերազմի հետևանքներն ու արդյունքներն են: Ներկայիս իշխանությունը, որը ունի դեռևս նախապատերազմական պայմաններում ստացած լեգիտիմ մանդատ՝ այդ պայմաններից բխող օրակարգը սպասարկելու, հիմա չի կարող օրակարգ թելադրել: Եվ հետևապես՝ այդ օրակարգը սպասարկելու համար Հայաստանին պետք է նոր իշխանություն՝ նոր մանդատով։ Քաղաքագետը նշում է, որ արտահերթ ընտրությունները լավագույն շանսն է, որպեսզի հայ ժողովուրդը կարողանա հաղթահարել այս ճգնաժամը և այլ հանգուցալուծումների դեպքում քաղաքական անդունդ կառաջանա։

Նորաստեղծ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը համարում է, որ քաղաքական ճգնաժամի հաղթահարման միակ լեգիտիմ ճանապարհն արտահերթ ընտրությունների անցկացումն է, բայց գնալ ընտրությունների հին խաղի կանոններով նշանակում է վերարտադրման պատուհան ստեղծել ներկա ու նախկին իշխանությունների համար:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էլ վստահեցնում է, որ իշխանությունները նորից ընտրեցին քաղաքական ճգնաժամը լուծելու ամենասխալ ձևը. նրանք սկզբից հրաժարվեցին արտահերթ ընտրությունների գաղափարից, հետո տարան-բերեցին՝ ամեն րոպե փոխելով իրենց դիրքորոշումը։ Էն պահին, երբ զգում են, որ իրավիճակը կայունանում է, ասում էին՝ ի՞նչ արտահերթ ընտրություններ, դրա պահանջը չկա, հետո, երբ իրավիճակն ապակայունանում էր, անմիջապես սկսում էին մտածել արտահերթ ընտրությունների մասին։ Ըստ Լևոն Զոհրաբյանի՝ որոշումը, որ հիմա է ընդունվել, դա ափալ-թափալ ընդունված որոշում է, որն իրականում դժվար թե նպաստի քաղաքական ճգնաժամի լուծմանը։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կանխատեսմամբ՝ եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթի «Իմ քայլը» դաշինքը, ավելի սուր քաղաքական ցնցումներ կլինեն։ Դանիելյանն ընդհուպ քաղաքացիական պատերազմի զգացողություն ունի։ Նա կարծում է, որ հիմա ընտրություններ անել չէր կարելի, ուղղակի Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տար, թեկուզ իրենց թիմից այլ վարչապետ գար, վիճակը հանգստանար, և ժողովուրդը, որպես երկիր, որպես հասարակություն, պատրաստ լիներ ընտրություններին ։ Ըստ քաղաքագետի՝ հիմա մթնոլորտը շատ բևեռացված է, և այս ընտրությունները հղի են շատ բարդ հետևանքներով։ Նախ՝ նախընտրական շրջանը կարող է ուժային բախումներով ուղեկցվել և երկրորդը՝ բոլորը պետք է հասկանանք, որ ընտրություններից հետո հիմնականում երկու բևեռ է լինելու խորհրդարանում՝ «Իմ քայլը» և Քոչարյան դաշինքի բևեռը:

Քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանն էլ հուսով է հայտնում, որ արտահերթ ընտրությունների գնալը կնշանակի, որ քաղաքական այս ճգնաժամից և փակուղուց դուրս գալու ուղի կա, և այն լուծում կստանա այնպես, ինչպես անհրաժեշտ է Հայաստանի ընտրողներին ու քաղաքացիներին։ Նա կարծում է, որ դրանով կվերանա անորոշության ու ճգնաժամի այս զգացումը։ Մարդիկ այժմ գիտեն, որ իրավիճակի հանգուցալուծման համար հստակ ամսաթիվ կա, և այդ հանգուցալուծումը կարվի ժողովրդավար ձևով, ոչ թե բռնության ու սպառնալիքների միջոցով։ Ուստի, բոլորը կարծես գոյատևեցին այս դժվարին ժամանակներում և եկան մի կետի, երբ կունեն այն, ինչի կարիքն ունեն՝ ընտրություններ։

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանը վստահ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են ավարտին հասցնել ներկա քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը:

Իսկ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը շարունակում է պնդել, որ արտահերթի թեման կեղծ օրակարգ է։ Շարմազանովի խոսքով, երբ Փաշինյանի տեղը նեղվում է, ընտրություններ է առաջարկում, բայց չկա ոչ մի երաշխիք, որ վաղը կկրկնի, թե արտահերթի պահանջ չկա։

Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանի համոզմամբ՝ արդար ընտրություններ կազմակերպելու համար, ըստ Ղուկասյանի, անհրաժեշտ է, որ հստակեցվի՝ քաղաքական գործունեությամբ չեն կարող զբաղվել այն կուսակցությունները, որոնք տարիներ շարունակ ընտրություններում զբաղվել են ընտրակաշառք բաժանելով։ Նրա պնդմամբ՝ «Կուսակցությունների մասին» գործող օրենքն, ըստ էության, այդ խնդիրը չի լուծում:

adv_banner

Ամենից շատ դիտված

21:30 Հովիկ Աղազարյանը միասեռակա՞ն է. Տարոն Չախոյանի «սենսացիոն բացահայտումը»
22:10 Շինություն, ավտոմեքենա, 3 մլն կանխիկ, 2 մլն եկամուտ․ Աննա Հակոբյանի գյումրեցի ազգականի ունեցվածքը
23:12 Շենգավիթի թանկ ու անշուք տոնածառը. բնակիչների վերաբերմունքը
12:25 Գլխիվայր շրջված մեքենայում եղել են արցախցի 17 և 18 տարեկան տղաներ. մանրամասներ
21:59 Իրենց հարուցած գործերը ինձ չեն կաշկանդում, ես միայն վերին Երուսաղեմից եմ կաշկանդվում. Վարդան Ղուկասյան
18:00 Աշխարհագրության ֆակուլտետ՝ առանց աշխարհագրության քննության․ ուսանող չկա
22:16 18+. մերկ լուսանկարներ Չարենցի թանգարանում. ով է էրոտիկ ցուցադրության հեղինակը
21:28 Բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և նրան ուղեկցողները. shamshyan.com
16:30 Հովիկ Աղազարյանի նմանը ընդհանրապես պետք է տեղ չգտներ Ազգային ժողովում. հարցում
17:18 Վեշով չբարձրանա՛ք. վիճաբանություն՝ Երևան-Դիլիջան տրանսպորտում