Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:06 09-07-2025

Թող գան, ինձ հետ մրցեն. ԵՊՀ ֆեյսբուքյան սկանդալային գրառման հեղինակի պարզաբանումը

Այսօր հասարակական ու քաղաքական դաշտում շարունակվում է քննադատության թիրախ դառնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին, այդ թվում՝ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից, ուստի առավել հետաքրքրությամբ են ընկալվում պատմության ոլորտի այն ուսումնասիրությունները, որոնք շեշտադրում են քրիստոնեության պետականացման հետևանքները հայ մշակույթի համար։

Այս համատեքստում Oragir.News-ը կապ հաստատեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանի հետ, որն իր ուսումնասիրություններում ներկայացրել էր մի տեսակետ, ըստ որի՝ Հայաստանում մինչև Մեսրոպ Մաշտոցն արդեն գոյություն են ունեցել գրեր, և դրանցից մեկ օրինակը նույնիսկ, հնարավոր է, պահպանվել է հեթանոս քրմի միջոցով։

«Ես այդ հոդվածը տպագրել եմ մեկ տարի առաջ, ինձ զանգեցին ԵՊՀ-ից, այդ հոդվածի շուրջ հարցազրույց վերցրին, ես ապաքաղաքական մարդ եմ, ներկա ժամանակները կապ չունեն իմ հոդվածի հետ: Ես Մաշտոցին չեմ ցածրացնում: Իսկ ընդհանրապես մենք որևէ դիտավորություն չենք ունեցել: Եկեղեցին ինքը քաղաքական կառույց է, բայց ես դրան չեմ անդրադառնա: Ես որևէ քաղաքական ուժի չեմ հարում»,- նշեց նա:

Հարցին, թե արդյոք նախկին դաշնակցական լինելով՝ ներկայումս ապաքաղաքակա՞ն է, Ներսիսյանն ասաց, որ ինքը 1990-ականներին է եղել դաշնակցական, իրեն ոչ ոք չի հեռացրել, ինքն է ինքնակամ հեռացել:

«Ես գրել եմ «Դաշնակցության» պատմությունը մինչև 1918 թվականը. ով է եղել Հրայր Դժոխքը, Սեպուհը, ընդհանրապես ովքեր էին դաշնակցականները, Դրոն, Նիկոլ Դուշմանը: Ես հիմա մեղադրում եմ ոչ թե «Դաշնակցությանը», այլ ներկայիս դաշնակներին»,- ասաց պատմաբանը:

Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ նախամաշտոցյան գրի մասին խոսող Աշոտ Ներսիսյանը չի տիրապետում գրաբարին, սակայն իր խոսքում նա նշեց, որ աշխատությունը նոր և նորագույն շրջանի պատմության մասին է, ուստի գրաբար իմանալ-չիմանալը կապ չունի, չնայած որ ինքը հասկանում է գրաբար:

«Ես ինչ գրել եմ, իմ կարծիքը չէ, սա գրել են Խորենացին, Կորյունը: Բայց նաև հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է չգրեմ. սա է ճիշտը: Ինձ առանձնապես ոչինչ չի հետաքրքրում, եթե սրա տակ քաղաքական ենթատեքստ են դնում, թող գան, ինձ հետ մրցեն»,- եզրափակեց Ներսիսյանը:

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել