Արտաքին 5 տարի առաջ - 20:20 14-05-2021

Իսրայելը դեռևս մտադիր չէ ռազմական օգնություն խնդրել ԱՄՆ-ից

Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին հայտարարել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին երկիրը մտադիր չէ դիմել ԱՄՆ-ին՝ ռազմական օգնություն ստանալու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ոչ, ոչ այս փուլում: Ընդհանուր առմամբ՝ մենք Միացյալ նահանգների հետ ռազմական օգնության պայմանագիր ունենք: Երբ 1973 թ․ լայնամասշտաբ պատերազմ էր, մենք զինամթերքի բավարար քանակ չունեինք և դիմեցինք ԱՄՆ-ին: Բայց այժմ մեր արդյունաբերությունը բարելավվում է»,- ասել է դեսպանը:

Մայիսի 11-ի երեկոյան Պաղեստինի անկլավի սահմաններում սկսվել է վերջին տարիների ամենամեծ սրացումը: Իսրայելի բանակը և Պաղեստինյան խմբավորումները Գազայի հատվածում շարունակում են փոխադարձ հրթիռային հարձակումները Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած անկարգություններից հետո, որտեղ տուժել էին ավելի քան 700 պաղեստինցիներ:

Ըստ Գազայի առողջապահության նախարարության՝ իսրայելական հարվածների արդյունքում սպանվել է 109 պաղեստինցի: Իսրայելում հայտարարվել է հինգ մարդու մահվան մասին, այդ թվում՝ մեկ զինվորի:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսրայելական բանակը ցամաքային գործողություն է սկսել Գազայի հատվածում, բայց Իսրայելի բանակի պաշտոնյան հայտնել է, որ չի կարող հերքել կամ հաստատել ցամաքային ներխուժման մասին տեղեկությունը:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie